Հայոց լեզու

Վարդան Այգեկցի

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր — գնում էր

յերկինս — երկնքում

հարին — խփեցին

զնա — նրան

նետիւ — նետով

արար — արեց

հայեցաւ — նայեց

ետես — տեսավ

իւր — իր

ասէ — ասում է

զի — որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճի՛շտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:

իր փետուրն, իր սպանման պատճառը

3. Առակն աշխարհաբար դարձրու:

Արծիվը գնում էր երկնքով, և խփեցին նրան նետով: Եվ նա զարմացավ, թե ով է սա արել: Նայեց և տեսավ նետը՝փետուրը իր վրա և ասաց.

-Վա՛յ ինձ, որ ինձնից է պատճառը սպանման:

4. Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:

Կարծում եմ առակի բովանդակությունը փոխվեց։

5. Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):

Զարմացավ բառը ճիշտ և տեղին է օգտագործված։

6 Առակի համառոտ փոխադրությունը

գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).

Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.

— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:

Զարծիւն հարին զնա նետիւ։

7. Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )

ես կարծում եմ, որ առակը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ ճիշտ է ինքդ քեզ մեղադրելը։

English homework

1. Garegin Nzhdeh, Monte Melkonyan, Vazgen Sargsyan, Movses Gyorgisyan
2. a statue to Vardan Mamikonyan
a statue to Vazgen Sargsyan
3. January 1
4. Metro in Yerevan named after Karen Demirchyan
Stadium in Yerevan named after Vazgen Sargsyan
5. The Walk Fame is a street where we can find many stars on the ground to famous and popular people in all over the world

Տնային աշխատանք

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
քղանցք-փեշ
շառագունել-պարուրել

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն մի գեղեցիկ աղջիկ էր։ Սև թարթիչներով և աչքերով և ուներ գեղեցիկ ժպիտ։
Հայանթին մի սրինգահար տղա էր։ Հայանթին շատ ուրախ մարդ էր։
Նալը շատ տխուր մարդ էր։ Նալը սիրում էր նվագել տխուր և վիշտ առաջացնող երգեր։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագաի համար:
Սրինգ-եղեգից կամ փայտե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
Ջութակ-քառալար երաժշտական գործիք։

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 
Իմ կարծիքով պատմվածքի ասելիք այն է, որ պետք է սիրած էակին ուրախ պահել այլ ոչ, թե տխրեցնել։

ԹԵՄԱ՝ ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ

Օրենք՝ Նյութի բաղադրության հաստատման օրենքը։ Անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից նյութերն ունեն բաղադրություն։ Օրինակ՝ ջրի բաղադրություն H2O:
Խառնուրթները լինում են 2 տեսակի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ օրինակ՝ շաքարը ջրում։ Անհամասեռ օրինակ՝ ավազը ջրում։
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2․ Լրացրե՛ք բաց թողած բառերը.
«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր, բ) կավիճ և ջուր, գ) կերակրի աղ և ջուր, դ) բենզին։
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
Ջրի միջոցով փայտը կկանգնի ջրի երեսին կհավաքենք և կմնա անհամասեռ խառնուրդը։ Ավազը ջրից կբաժանենք ֆիլտրի միջոցով։

Киберспорт это серьёзно

В игре фортнайт киберспортсмены очень богатые например toose он всегда занимает выигрышные места он очень хорошо играет и Igoryan-Go его мало кто знает он как я знаю не киберспортсмен но он очень хорошо играет его 13 лет и он тоже занимает выигрышные места. В игре фортнайт самый большой выигрыш был 3 млн. долларов я не помню в каком сезоне был но это был самый лучший турнир и я тоже хочу стать киберспортсменом.

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությանբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն: 
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով: «Քավության նոխազ» արտահայտությունը (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորույթից (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությամբ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա «Քավության («ինչի՞,  քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ արարքների (ինչի՞, անել) համար:
3. Գրի՛ր շարադրություն ,,Մարդը և հասարակությունը,, վերնագրով: 
Մարդը և հասարակությունը
Մարդիկ, ապրելով կողք կողքի, միմյանց ներկայությունը զգալով և տանելով, ձևավորում են հասարակություն կոչվող երևույթը։ Հասարակությունը մի մեծ աշխարհ է, որտեղ հանդիպում են մարդկային տարբեր մտածողություններ, պատկերացումներ և խավեր։ Մարդը հասարակության մեջ երբեք մենակ չէ, նա ապրում է իր նմանների կողքին։ Սակայն, մյուս կողմից, նա առանձնամում է իր նմաններից։ Երբեմն մարդը ձգտում է ազդել հասարակության անդամների վրա, փոխել նրանց, ինչ որ բան սովորեցնել կամ էլ ապացուցել։ Այս ամենը միշտ հանդիպող բնական երևույթ է։ Սակայն ամեն պարագայում մարդը պետք է հիշի, որ ոչինչ պետք չէ պահանջել բազմաշերտ և բազմակարծիք հասարակությունից։ Միայն հարկավոր է ապրել հասարակության մեջ՝ պահպանելով սեփական տեսակն ու յուրահատկությունը։

Проект՝ История одной улицы

  • Менялось ли название этой улицы? Если это происходило, узнайте, в каком году улица была переименована и как называлась прежде.

Насколько мне удалось выяснить название улицы Андраника не менялось с момента ее основания.

  • О чём вам говорит название улицы?

Название улицы ничего особенного не говорит. Знаю только, что она носит имя знаменитого полководца Андраника, а в парке на улице есть также памятник самому Андранику.

  • Поместите фотографию улицы, которую вы представляете. Что там находится?( опишите)
андраник2
андраник

На улице Андраника нет больших туристических достопримечательностей, но много высотных зданий, магазинов, а также кинотеатр Айастан и много кафе.

Վարդանանց պատերազմ. 451

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:
Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը:
Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային: