Մենդելի երկրորդ օրենքը

Մենդելի երկրորդ օրենքը

Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ (ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1)։

Երկու մաքուր գծերի (որոնք տարբերվում են մեկ ուսումնասիրվող հատկանիշով և որոնք պայմանավորվում են մի գենի ալելներով) խաչասերումը կոչվում է մոնոհիբրիդային խաչասերում։

Հետերոզիգոտ առանձնյակների խաչասերման ժամանակ տեղի ունեցող երևույթը, որը բերում է որոշակի քանակությամբ դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակների առաջացմանը կոչվում է ճեղքավորում։ Հետևաբար ճեղքավորումը դա դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշների բաշխումն է սերնդում որոշակի տվային հարաբերակցությամբ։ Ռեցեսիվ հատկանիշը հիբրիդների առաջին սերնդում չի վերանում, այլ ճնշվում է դոմինանտ ալելի կողմից և արտահայտվում է միայն հիբրիդների երկրորդ սերնդում (հոմոզիգոտ վիճակում)։

Մենդելի առաջի օրենք

Մենդելի առաջին օրենքը

Մենդելի առաջին օրենքը իրենից ներկայացնում է միահիբրիդ խաչասերման ժամանակ առաջին սերնդի միակերպության կանոնը։ Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկու հոմոզիգոտ օրգանիզմների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը։ Այս օրենքը նաև հայտնի է «հատկանիշների դոմինանտության օրենք» անունով, որը հիմնվում է մի «մաքուր գծերի» հասկացության վրա։ Այն ցույց է տալիս, որ օրգանիզմը պարունակում է տվյալ գենի նույն ալելները և այդպիսի օրգանիզմը կոչվում է հոմոզիգոտ ըստ տվյալ գենի (իսկ եթե պարունակում է տվյալ գենի տարբեր ալելներ, ապա այդպիսի օրգանիզմը կոչվում է հետերոզիգոտ ըստ տվյալ գենի)։ Այսպիսով առաջին սերնդի հիբրիդները միշտ միակերպ են ըստ տվյալ հատկանիշի և նման են ծնողներից մեկին։ Այդ հատկանիշը, որը ավելի ուժեղ է կոչվում է դոմինանտ հատկանիշ (լատիներեն – dominus), իսկ այն հատկանիշը, որը ճնշվում է դոմինանտ հատկանիշի կողմից կոչվում է ռեցեսիվ հատկանիշ և արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում։

Օրգանիզմի անհատական զարգացում

Անհատական զարգացում կամ օնտոգենեզ յուրաքանչյուր անհատիզարգացումը՝ սկսած ձվաբջջիբեղմնավորումից մինչև նրա մահը։ Բեղմնավորումից առաջացած զիգոտը, ինչպես անսեռ բազմացման ժամանակ մայրական օրգանիզմից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին։

Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ պրոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

օրգանական նյութեր

Օրգանական և անօրգանական նյութերՕրգանական նյութեր Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում: Օրգանական նյութեր են ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, շաքարոզը, մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները, բնական գազը, նավթը, բենզինը, կերոսինը, ածխաջրածինները, էթիլ սպիրտը, ացետոնը:

ՀենաշաՐժիչ համակարգ, ոսկրերի աճը

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։
Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր

ԼՍողական վերլուծիչ

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:
Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։
Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։


Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։
Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ

Կենսաբանություն

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:
Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։
Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

Կենսաբանություն


Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից:
Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ:
Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

Աչքի ֆունկցիան
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները: 
Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից: 
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից: 
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:  
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը: Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: 
Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է:
Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը: 
Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում:
Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում: 
Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:

750xauto-8-anggota-tubuh-ini-bisa-jadi-tolok-ukur-kesehatan-kamu-perhatikan-150826q.jpg

Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:

Կենսաբանություն

1.գեղձերի տեսակները արտազատիչ, ներզատիչ խառը, նկարագրել վահանաձև և ենթաստամոքսային գեղեձերը , դրանց ֆունկցիան և առաջացող հիվանդությունները։

Ներզատիչ գեղձերն են` մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և ենթաստամոքսային, իսկ մակերիկամները, ենթաստամոքսային գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։

Մակուղեղը արտահայտում է աճի հորմոն, եթե այն շատ է արտահայտում ապա մարդը լինում է շատ բոյով, այտ անվանում են հսկայություն, իսկ եթե այն քիչ է արտադրում ապա մարդ լինում է ցածրահասակ, այդ կոչվում է թզուկություն։

Վահանաձև գեղձի մեջ կա յոդ։ Վահանաձև գեղձը նաև անվանում են վահանագեղձ։ Նա ապահովում է մեր աճը զարգացումը, նյութափոխանակությունը և սրտի կծկումը։

Մակերիկամները գեղձը տեղավորված է երիկամների վերին բևեռներում։

  1. նյարդային համակարգի բաժինները , ֆունկցիան։

3.գլխուղեղի բաժինները նկարագրել ուղեղաբունը կառուցվածքը և ֆունկցիաները։

Գլխուղեղի բաժիններն են` երկարավուն ուղեղ, Վարոլյան կամրջակ, միջին ուղեղ միջանկյալ ուղեղ, ուղեղիկ մեծ կիսագունդ։