Էկոտուր 2023

Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք,թվարկեք…
Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։
Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին
Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։
Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում
Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ
Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ
Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները
Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>
Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները
Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր:
Որն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ

Թունավոր նյութերը հողում

Որն է համարվում մաքուր խմելու ջուր: Որոնք են ջրի ախտոտման տեսակները

Թունավոր նյութերը օդում(պինդ, հեղուկ, գազային թթվային անձրաևներ):

Օզոնային շերտի քայքայման պատճառները

հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք,թվարկեք…Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասինՈրո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքներըԱռողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրումՏարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբՈ՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդՈրո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններըԻ՞նչ է <<նիտրատային աղետը>> Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուրՈրո՞նք են ջրի աղտոտման տեսակները Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր: Որն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդԹունավոր նյութերը հողումՈրն է համարվում մաքուր խմելու ջուր: Որոնք են ջրի ախտոտման տեսակներըԹունավոր նյութերը օդում(պինդ, հեղուկ, գազային թթվային անձրաևներ):Օզոնային շերտի քայքայման պատճառները

Փորձ 3

Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ: NaOH(հիմք) + HCl(թթու) → NaCl(աղ) + H2O(ջուր)

Փորձ 2

Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումը`տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք. ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ) բ) անջատված ջրածնի ծավալը ( լ, ն.պ. ),եթե փորձի համար վերցրել եք m գ մետաղ:Zn+2HCl→ZnCl2+H2|2Al+6HCl→2AlCl3+3H2|Mg+2HCl→MgCl2+H2|2H2 +O2→2H2O+Q|

Հալոգեններ

Հալոգեններ են կոչվում յոթերորդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը

Ուղղորդող հարցեր.
*1- Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք բնութագրեք այդ տարրերը.
Պարբերական համակարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:
Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ․․․
Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:
Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար: Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ-իոններ է պարունակում արյան պլազման NaCl և KCl աղերի լուծույթների ձևով:

*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը:
Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էեկտրոններ, ուժեղ օքսիդներ են: Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:

*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան են ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…

*6- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցետրացիան օդում մեծ է:
Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգինների հալման և եղման ջերմաստիճանները բարձրացնում են, մեծանում է խտությունը ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցույան ուժերի մեծացման հետ: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով , որոնք առաջաանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զուգվելու հաշվին:


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության  միւոցներ, սինթետիկ  մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,  ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:
Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:
Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:

*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համաչ, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:

*10- Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:    1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթու՝ բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և uդեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։

Սպիտակուցներ, սպիտակուցների դերը և գործառույթները կենդանի օրգանիզմում

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում։

Կենդանի օրգանիզմի քիմիան

Անհատական աշխատանք՝ քիմիա և կենսաբանություն, սպիտակուցներ, սպիտակուցների դերը և գործառույթները կենդանի օրգանիզմում։
Ուղղորդող հարցերը`

1․ Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր։
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր։
Բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր (գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, նուկլեինաթթուներ, ճարպեր, լիպիդներ, վիտամիններ և այլն), որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

2․ Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը՝ մակրո-, միկրո-, ուլտրատարրեր։
Մակրոտարրեր վեցն են, որոնք կազմում են մեր օրգանիզմի 97%-ը։ Ածխածին՝ C, Ջրածին՝ H, Թթվածին՝ O, Ազոտ՝ N, Ֆոսֆոր՝ P, Ծծումբ՝ S։

3․ Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, կենդանական և բուսական բջիջների նմանությունները և տարբերությունները։

4․ Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»։

5․ Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում։

6․ Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:

7․ Որո՞նք են նմանությունները և տարբերությունները անկենդան աշխարհի և կենդանի աշխարհի միջև։

Կենդանիներ, բույսեր, սնկեր և մանրէներ։

Բնագիտական առարկաների նշանակությունը

Ի՞նչ է ուսումասիրում քիմիան։
Քիմիան ուսումնասիրում է տարրերը և ատոմներից, մոլեկուլներից ու իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները։

Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

Ի՞նչ է ուսումնասիրում կենսաբանությունը։
Կենսաբանությունը ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։

Ի՞նչ է ուսումնասիրում աստղագիտությունը։
Աստղագիտությունը ուսումնասիրում է երկնային օբյեկտներ, ինչպիսիք են աստղերը, մոլորակները, գիսաստղերը և գալակտիկաները գիտական ​​տեսանկյունից: Այն ներառում է մթնոլորտից դուրս ծագած երևույթների ուսումնասիրություն, ինչպիսին է տիեզերական ֆոնի ճառագայթումը: Այն ամենահին գիտություններից մեկն է, որն իր առաջնահերթությունների շարքում ունի էվոլյուցիայի, ֆիզիկայի, քիմիայի, օդերևութաբանության և երկնային մարմինների շարժման ուսումնասիրությունը, ինչպես նաև տիեզերքի ծագման և զարգացման ձևը:

Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան։
Էկոլոգիան ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմների և միջավայրի անկենդան բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են։