Տրամաբանական թերթիկ

Ֆանի քաղաքում կար 100 ճագար, և ութ ամիսը մեկ ճագարները կրկնապատկվում էին:  Ինչքա՞ն ժամանակ առաջ էր ճագարների քանակությունը 8-ից քիչ:
2×100=200
2.Հաշվիր ծովափնյա քարերի թվաբանական միջինը:
2+3+4+5+6+7=27
27:6=4,5
3.Քանի երկնիշ թիվ կարող ես գրել, որոնց թվանշանների գումարը 5 է:
14, 23, 32, 41
4. Վառվում է 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:
10
5. Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար, և մեկ ճագար էլ մնա վանդակում:
Պետք է մեկը վանդակով վերցնել։
6․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ կար, որքան՝ աջ գրպանում: Ես ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան ձախ գրպանում:
աջ-600, ձախ-400
7. Ի՞նչ նշան պետք է դնել 7-ի և 8-ի միջև, որպեսզի արդյունքում ստացված թիվը մեծ լինի 7-ից և փոքր լինի 8-ից:
7,8-ստորակետ։
8. Արմենը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 23 տարով: 5 տարի հետո Արմենից քանի՞ տարով մեծ կլինի նրա հայրիկը:
23
9. Տղան ունի այնքան քույրեր, որքան եղբայրներ, իսկ նրա քրոջ քույրերը երկու անգամ քիչ են եղբայրներից: Քանի՞ եղբայր և քանի՞ քույր են այդ ընտանիքում:
4-տղա, 3-աղջիկ։
10. Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:
4
11․ Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:
8 թոռ

Մաթեմատիկա Առանց բանաձև

ՍԵՊՏԵՄԲԵՐ 20-30

Տրամաբանական թերթիկ 3.

1. Միայն չորսեր և յոթեր գումարելով՝ ստացի՛ր 73:
4+4+4+4+4+4+7+7+7+7+7+7+7=73

2. Գտի՛ր այն ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը 120 է:
2x2x2x3x5
358, 3x5x8=120

3. Երեքհարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛ս նկարը): Այդպիսի յոթհարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:
1+9+25+49+81+121+169=455

Подпись отсутствует
Подпись отсутствует

4. Քանի՞ տարբեր ճանապարհով կարող ես A քաղաքից հասնել B քաղաք (տե՛ս նկարը)՝ հետևելով սլաքներին:
5

5. Ավագ եղբայրը տնից մինչև դպրոց ճանապարհը քայլելով անցնում է 30 րոպեում, իսկ կրտսերը՝ 40 րոպեում: Ավագ եղբայրը քանի՞ րոպե հետո կհասնի կրտսերին, եթե վերջինս եղբորից 5 րոպե շուտ է դուրս եկել տնից:
40-30=10
10+5=15

6. Առավոտյան ժամը 8:00 է: Այդ պահից հետո որքա՞ն ժամանակ անց ժամացույցի րոպեի և ժամի սլաքները 4-րդ անգամ իրար կհանդիպեն (այսինքն՝ իրար վրա կգտնվեն):
4 ժամ

7. Չորս սկյուռիկ միասին 2016 կաղին կերան՝ յուրաքանչյուրը 102 հատից ոչ պակաս: Հայտնի է, որ առաջին սկյուռիկը կերել է ամենաշատը, իսկ երկրորդը և երրորդը միասին կերել են 1275 կաղին: Քանի՞ կաղին է կերել առաջին սկյուռիկը:
2016-1275=741

Բանավոր մաթեմատիկա

1. Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք, կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։
35
2. 5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 1կգ խնձոր գնելու համար։
200 դրամ
3. Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։ Գտեք այդ թվերի արտադրյալը։
14, 16, 18:
4. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 12 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 4 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

3 րոպե

Խնդիրներ տոկոսների վերաբերյալ:

  1. ԹՈՒՄՈ-ն ստացավ 600 համակարգիչ, որոնց 80% -ը բոլորովին նոր էին: Որքան նոր համակարգիչ ստացավ ԹՈՒՄՈ-ն:
    600×80:100=480-Համակարգիչ
  2. Ռոբոտ պատրաստելու համար առաջին խումբը պետք է հավաքեր 138 դետալ, որը կազմում էր բոլոր դետալների  23%-ը: Որքան դետալներից է բաղկացած ամբողջ Ռոբոտը:
    138×100:23=600-Դետալ
  3. Խանութն ստացավ 200 ձմերուկ, որոնցից 16-ը, ինչպես հետո պարզվեց, հասած չէին: Քանի տոկոս են կազմում խակ ձմերուկները:
    100×16:200=8

Բլից — հարցեր

4.Տոկոսը դարձնել թիվ. 24%, 3,6%, 1(1/2)%

5.Թիվը դարձնել տոկոս. 1; 2,4; a

6.Գտնել  44-ի 25%-ը; 10-ի 2%-ը:

7.Գտնել թիվը, եթե նրա 42%- ը  2 է:

8. 4-ը 5-ի քանի տոկոսն է կազմում:

Բանավոր մաթեմատիկա

  1. Անին ու Վարդանը բաժանեցին 9 կոնֆետ այնպես, որ Անիին 5 կոնֆետ ավելի հասավ: Որքան կոնֆետ կերավ Վարդանը:
    Անի-7
    Վարդան-2
  2. 40612027001 թվի մեջ ջնջեք 5 թիվ այնպես, որ ստացված թիվը լինի ամենափոքրը:
    120001
  3. Լուծեք կատակ- խնդիրը.  А քաղաքից B իքնքնաթիռը թռչում է 80 րոպեում, իսկ հակառակը 1 ժամ 20 րոպեում: Ինչու
    1 ժամ 20 րոպե=80 րոպե
  4. Մեկ պտույտը երկրի շուրջն արբանյակը կատարում է 1ժ 40 րոպեում: Իսկ մյուսը՝ 100 րոպեում: Ինչպես է դա հնարավոր:
    1ժ 40 րոպե=100 րոպե