Դասարանական

ա) ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք
ելևէջ-էջ
Իջևան-Իջ
իջնել-իջ
վայրէջք-էջ
էջ-իջնել
բ) բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր
բանաբեր-բան
բանակռիվ-բան
բանաստեղծ-բան
բանասեր-բան
բան-խոսք
գ) սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ
սնափառ-սին
սնամեջ-սին
սնահավատ-սին
սնապարծ-սին
սին-դատարկ, փուջ

Աղվեսը մի թուղթ գտավ, և այդ թուղթը տարավ գայլին։
Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր ու հրամայեց, որ կարասը իրեն տան։
Կղզին լճի հարավ-արևելքում էր, և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով։
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին, կամ անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից։
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջն, ու չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին։
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս, և վարորդը մեքենան արգելակեց։
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները, և մեր միջև կարծես թե բարեկամությունը հաստատվեց։
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ, կամ նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը։

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:
Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:
Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ «միջանցքը» գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև:
Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

Սահարայի բեդվին զեղերի մի քանի առաջնորդներ հյուր էին Ֆրանսիայում։ Այնպես եղավ, որ մի անգամ նրանց տարան մեծ ջրվեժի մոտ։ Թվում էր սովորական ջրվեժ էր՝ գեղեցիկ ու հնչեղ։ Ջուրը բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած։ Հյուրերին առաջարկեցին, որ փորձեն խմել։ Ա՛յ քեզ բան․․․ Դա ջո՛ւր էր, խմելու ջո՛ւր․․․ Բեդվինները սքանչացել էին։ Անապատում քանի՛ օր պետք է դեգերել ամենամոտ ջրհորին հասնելու համար։ Քանի՛ ժամ պետք է փորել անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի։ Անապատում ջուրը ոսկով են գնահատում։ Նրա ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը։ Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՛ս է աճում։ Իսկ այստեղ, Փարիզում, այդ հրաշք հեղուկն այնպիսի՛ առատությամբ է գալիս, կարծես հանկարծակի պատռվել է այն տկճորը, որի մեջ ամբողջ աշխարհի ջրի պաշարն է պահվում։ Ֆրանսիացի հյուրընկալը խնդրեց գնալ առաջ։ Բայց բեդվիններն ուղղակի չէին կարողանում այդտեղից գնալ։ Հրաշք էր, և նրանք երկյուղածությամբ նայում էին։
— Սպասենք, մինչև ջուրը կտրվի․- խնդրեցին հյուրընկալին։