հայոց լեզու

1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել, թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծհոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

2. Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):

Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:
Ա շարքի բառակապակցությունները համադասական են:

Բ- Թռչունների ձվեր: Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:
Բ շարքի բառակապակցությունները ստորադասական են:

3. Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի’ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:

Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:
Համադասական – Ձկներ և խեցգետիններ: Թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ:
Ստորադասական – Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Բացասական հետևանքներ: Զգացմունքներով ապրել:

4. Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Բազմախոստում  է  կենդանիների  աշխարհը,  ո՞ր:
Բազմախոստում  է  կենդանիների  աշխարհը, որից գիտնականները  սովորելու  շատ  բան  ունեն:

Օձերի  որոշ  տեսակներ,  ո՞ր  դեպքում,  ջերմության  հազարերորդական  աստիճանի  փոփոխությանն  արձագանքում  են:
Օձերի  որոշ  տեսակներ,  անգամ  քամու  կամ  կրակի  գոտուց շատ  հեռու լինու դեպքում,  ջերմության  հազարերորդական  աստիճանի  փոփոխությանն  արձագանքում  են:

Չղջիկն  այնքան  նուրբ  լսողություն  ունի,  որքա՞ն:
Չղջիկն  այնքան  նուրբ  լսողություն  ունի,  որ իր  ծղրտոցից  երկու  հազար  անգամ  ավելի  բարձր  աղմուկի  մեջ  էլ  մոծակի  բզզոցը  լսում  է:

Արու  թիթեռնիկն  իր  «անտենայով»  իմանում  է  էգի  տեղը  նույնիսկ  այն  դեպքում,  ո՞ր  դեպքում:
Արու  թիթեռնիկն  իր  «անտենայով»  իմանում  է  էգի  տեղը  նույնիսկ  հինգ  կիլոմետր  հեռու  է  լինելու դեպքում։

Ե՞րբ,  հնարավոր  կլինի  արտասովոր  զգայուն  ռադիոաստղադիտակներ  ստեղծել:
Երբ գիտնականները  թիթեռնիկի  «անտենայի»  ու  չղջիկի  լսողական  ապարատի  աշխատանքի  սկզբունքը  հասկանան, հնարավոր  կլինի  արտասովոր  զգայուն  ռադիոաստղադիտակներ  ստեղծել:

Իսկ  դա  հնարավորություն  կտա  լսելու  ազդանշաններ,  ինչպիսի՞:
Իսկ  դա  հնարավորություն  կտա  լսելու  այն ազդանշաններ,  որոնց աղբյուրը  ինչ-որ  տեղ  տիեզերքում է։